Աշխարհ

29.07.2017 08:36


Սահակաշվիլի․ «Պորոշենկոն առաջնորդվում է իր կոռումպացված շրջապատի շահերով»

Սահակաշվիլի․ «Պորոշենկոն առաջնորդվում է իր կոռումպացված շրջապատի շահերով»

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է ամեն ինչի, միայն թե պահպանի իր կոռումպացված շրջապատի ազդեցությունը։ Սահակաշվիլին այս մասին ասել է Foreign Policy ամսագրին՝ մեկնաբանելով Ուկրաինայի քաղաքացիությունից իրեն զրկելու փաստը։

«Եթե Պորոշենկոն այդպիսի անօրինական բաներ է անում այնպիսի մարդկանց նկատմամբ, ինչպիսին ես եմ, ապա կարող են տուժել ուկրաինացիները, ովքեր ոչ մեկին հայտնի չեն»,-ընդգծել է Սահակաշվիլին։

Նա հավելել է, որ քաղաքացիությունից զրկելով՝ Պորոշենկոն ցանկանում էր իրեն հուսալքել, սակայն կատարվածն ինքը ընկալել է որպես պայքարն ակտիվացնելու նոր լիցք։

Սահակաշվիլին նաև կարծում է, որ Ուկրաինայի նախագահն այդ քայլին վախից է գնացել«Վախենում էր այն բանից, ինչը ես անում էի քաղաքական տեսանկյունից»։

Ներկա դրությամբ Սահակաշվիլին գտնվում է ԱՄՆ-ում և մոտ ժամանակներս մտադիր է վերադառնալ Ուկրաինա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը