Լրահոս

29.07.2017 08:43


Նորագավիթի բաշխիչ էլ. ենթակայանում քաղաքացի է հոսանքահարվել, նրան օգնության հասածը ստացել է այրվածքներ

Նորագավիթի բաշխիչ էլ. ենթակայանում քաղաքացի է հոսանքահարվել, նրան օգնության հասածը ստացել է այրվածքներ

Հուլիսի 29-ին, ժամը 01:32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում գտնվող ենթակայանում հոսանքահարված քաղաքացի կա. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական:

Տեղազննման արդյունքում ծուխ չի հայտնաբերվել:

Պարզվել է, որ թիվ 52 բաշխիչ էլ. ենթակայանում հոսանքահարվել է՝ 1950 թ. ծնված Կ. Ն.-ը, ում օգնություն ցուցաբերելով, այրվածքներ է ստացել՝ 1950 թ. ծնված Ա. Հ.-ը:

Փրկարարները Կ. Ն.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, այնուհետև՝ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Կ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Հ.-ը ստանալով համապատասխան բժշկական օգնություն դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը