Վրաստանի ԶՈւ-ն համալրվում է տեղական արտադրության սաղավարտներով և զրահաբաճկոններով
Վրաստանի ՊՆ ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը բանակի կարիքների համար սաղավարտներ և զրահաբաճկոններ արտադրելու պատվեր է ստացել երկրի պաշտպանության նախարարությունից: razm.info-ն գրում է, որ այդ մասին այսօր հրաման է ստորագրել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը գնահատվում է 5 միլիոն լարի (~2 մլն ԱՄՆ դոլար): «Դելտան» մինչ այս էլ սաղավարտներ և զրահաբաճկոններ էր մատակարարում Վրաստանի բանակին, սակայն դրանք տրամադրվում էին միջազգային առաքելություններին ներգրավված ստորաբաժանումներին:
«Դելտա» կենտրոնը արտադրում է նաև ականանետներ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հակատանկային և ենթափողային նռնականետներ: Վրացական ընկերությունը արտադրում է նաև տարբեր նշանակության Didgori զրահամեքենաներ: Բժշկական տարհանման Didgori Med Evac տարբերակը Սաուդյան Արաբիայի սպառազինության մեջ է: