Պուտինը Մոսկվայում հանդիպել է Նինո Բուրջանաձեի հետ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հանդիպել է «Միացյալ Վրաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ։ Նրանք մասնակցել են Մոսկավայի Խոնարման բլրում «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին էինք» հուշարձանի բացմանը, որը տեղադրվել է ի պատասխան Քութաիսիում տեղահանված ռազմական փառքի հուշահամալիրի։
Պուտինը հույս է հայտնել, որ Վրաստանի հյուրին հուշարձանը դուր եկավ։ Նա հիշեցրել է, որ Բուրջանաձեն մասնակցել է հուշարձանի այս տարբերակի ընտրության գործընթացին։
-Ինձ թվում է, որ սա շատ հաջող է ստացվել, -ավելացրել է Պուտինը։
Նա նաև ընդգծել է՝ ակնկալում է, որ հուշարձանի բացումը խորհրդանշական քայլ կլինի երկու պետությունների հարաբերությունների նորմալացմանն ուղղված փոխադարձ ընդունելի որոշումների որոնման գործում։
Բուրջանաձեն շնորհակալություն է հայտնել Պուտինին այն խոսքերի համար, որտեղ ընդգծվում էր Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմ, լիիրավ հարաբերությունների կարևորությունը։