Աշխարհ

28.07.2017 17:10


Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter»-ի էջը

Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter»-ի էջը

Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի «Twitter»-ի էջը: «CNN Türk» լրատվամիջոցի համաձայն՝ հաքերները նաև գրառում են կատարել Նիշանյանի անունից։ Նրանք մասնավորապես գրել են, թե «մի թռչուն» արտասահման է փախել և դրանով հպարտանում է»: Ապա ավելացրել, որ «այդ թռչունին բռնելու գործը իրենց վրա է մնացել»։

Աղբյուրը հաղորդում է, որ Նիշանյանը վերոնշյալի կապակցության «Facebook»-ի էջում գրառում է կատարել, որում նշել է, որ իր թվիթերյան էջը առայժմ իր վերահսկողության տակ չէ:

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը, որը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որը պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն էր ունեցել։

Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:

Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը