Ոչ մի կերպ չի հիմնավորվում իշխանական քարոզչության թեզը
Սասնա ծռերի դատական պրոցեսում լուրջ խնդիրների առջև հայտնվելու պատճառով իշխող կլանն իր պրոկսիների միջոցով փորձում է հանրային կարծիք ձևավորել, որի հիմնական թեզն այն է, որ Սասնա ծռերը տեռորիստ են: Մարտի են նետվել կլանի «արևմտամետ» պրոկսիները, քարոզչությանը լեգիտիմ տեսք տալու համար: Պարզ է, որ «ռուսամետ» ռեժիմի արևմտամետները» շատերի կողմից իներցիայով ընկալվում են որպես մարդու իրավունքների առաջամարտիկներ: Հիմա գանք «տեռորիզմի» սահմանմանը: Տեռորիզմը համարվում է այն քաղաքական տեխնոլոգիան, որի միջոցով հանրության շրջանում վախի և պանիկայի մթնոլորտ է ձևավորվում, պետական օղակների վրա ճնշում բանեցնելու և ցանկալի քայլեր պարտադրելու համար: Հայաստանում հանրության ճնշող մեծամասնությունն` ակտիվ կամ պասիվ կերպով, սատարում էր «տեռորիստներին»: Ոչ մի կերպ չի հիմնավորվում իշխանական քարոզչության թեզը: Գործողությունը հանրության դեմ չի ուղղված եղել: Իսկ այն, որ հանրությունը նրանց սատարել է, շատ անհարմար հարցադրումների տեղիք է տալիս, որի տակից կեղծ «արևմտամետները» չեն կարող դուրս գալ: Դժվար առաջադրանքի տակ են մտել տղաներն ու աղջիկները:
Ոչ մի կերպ չի հիմնավորվում իշխանական քարոզչության թեզը
Սասնա ծռերի դատական պրոցեսում լուրջ խնդիրների առջև հայտնվելու պատճառով իշխող կլանն իր պրոկսիների միջոցով փորձում է հանրային կարծիք ձևավորել, որի հիմնական թեզն այն է, որ Սասնա ծռերը տեռորիստ են:
Մարտի են նետվել կլանի «արևմտամետ» պրոկսիները, քարոզչությանը լեգիտիմ տեսք տալու համար:
Պարզ է, որ «ռուսամետ» ռեժիմի արևմտամետները» շատերի կողմից իներցիայով ընկալվում են որպես մարդու իրավունքների առաջամարտիկներ:
Հիմա գանք «տեռորիզմի» սահմանմանը:
Տեռորիզմը համարվում է այն քաղաքական տեխնոլոգիան, որի միջոցով հանրության շրջանում վախի և պանիկայի մթնոլորտ է ձևավորվում, պետական օղակների վրա ճնշում բանեցնելու և ցանկալի քայլեր պարտադրելու համար:
Հայաստանում հանրության ճնշող մեծամասնությունն` ակտիվ կամ պասիվ կերպով, սատարում էր «տեռորիստներին»:
Ոչ մի կերպ չի հիմնավորվում իշխանական քարոզչության թեզը: Գործողությունը հանրության դեմ չի ուղղված եղել: Իսկ այն, որ հանրությունը նրանց սատարել է, շատ անհարմար հարցադրումների տեղիք է տալիս, որի տակից կեղծ «արևմտամետները» չեն կարող դուրս գալ:
Դժվար առաջադրանքի տակ են մտել տղաներն ու աղջիկները:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից