Դատարանի որոշմամբ Պակիստանի վարչապետը պաշտոնանկ է արվել
Պակիստանի գերագույն դատարանը որոշել է պաշտոնազրկել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝«Պանամական փաստաթղթերով» 2016-ին բացահայտված նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն կապերի պատճառով: Դատարանի այսօր կայացրած որոշումը անմիջապես ուժի մեջ է մտել: Այս մասին հայտնում է Ազատությունը։
Դատարանը վճիռը կայացրել է քննչական մարմնի հայտարարությունից հետո, թե վարչապետի ընտանիքը չի կարողացել պարզաբանել՝ ինչ միջոցներից մեծ հարստություն ունեն օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններում:
«Նա չի կարող խորհրդարանի անդամ լինել, ինչպես նաև չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը»,-հայտարարեց դատավոր Էջազ Աֆզալ Խանը:
Դատարանի որոշումից հետո Շարիֆը հրաժարական է տվել, հայտնել է նրա մամուլի խոսնակը:
Դատարանի որոշումն ընդունվեց Իսլամաբադում անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, որոնցում ներգրավված էին անվտանգության ավելի քան 3 հազար աշխատակիցներ:
Պակիստանյան մամուլը գրում է, որ Շարիֆի և նրա ընտանիքի անդամների դեմ քրեական հետաքննություն է սկսվելու:
Նավազ Շարիֆը բազմիցս հերքել է կոռուպցիոն մեղադրանքները:
Դատարանի որոշմամբ Պակիստանի վարչապետը պաշտոնանկ է արվել
Պակիստանի գերագույն դատարանը որոշել է պաշտոնազրկել երկրի վարչապետ Նավազ Շարիֆին՝ «Պանամական փաստաթղթերով» 2016-ին բացահայտված նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն կապերի պատճառով: Դատարանի այսօր կայացրած որոշումը անմիջապես ուժի մեջ է մտել: Այս մասին հայտնում է Ազատությունը։