Ադրբեջանը 10 ուսումնական ինքնաթիռ գնելու պայմանագիր է կնքել Պակիստանի հետ
Հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը պայմանագիր է կնքել 10 միավոր պակիստանյան արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ գնելու վերաբերյալ։razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում էպակիստանյան The News առցանց հրատարակությունը։
Պայմանագիրը կնքել են Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը և ինքնաթիռները արտադրող Pakistan Aeronautical Complex պետական ընկերության ներկայացուցիչը։
Super Mushshak-ը շվեդական Saab ընկերության MFI-17 Supporter ինքնաթիռի՝ 1980-ական թթ. Պակիստանում արդիականացված և արտոնագրով արտադրվող տարբերակն է:
MFI-17 Super Mushshak ինքնաթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը՝
Մինչև այժմ Պակիստանը մոտ 100 Super Mushshak ինքնաթիռ է վաճառել 8 երկրի, այդ թվում նաև Իրանին, Իրաքին, Օմանին և Սաուդյան Արաբիային։
2017-ի մայիսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը պակիստանյան այդ ընկերության հետ ստորագրել է Թուրքիայի զինուժի համար 52 միավոր MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ գնելու համաձայնագիր: Այդ պայմանագրի մասին դեռևս 2016-ի նոյեմբերին հայտնել է բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսը։ Սակայն այդ ժամանակ թուրքական կողմը դեռև չէր հայտնում այդ մասին։ Թուրքիային վաճառվելիք 1 միավոր ինքնաթիռի գումարը գնահատվում է մոտ 2 միլիոն դոլար։
Ադրբեջանը 10 ուսումնական ինքնաթիռ գնելու պայմանագիր է կնքել Պակիստանի հետ
Հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանը պայմանագիր է կնքել 10 միավոր պակիստանյան արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ գնելու վերաբերյալ։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում էպակիստանյան The News առցանց հրատարակությունը։