Լրահոս

28.07.2017 13:03


Արցախում հակատանկային ականի վրա մեքենա է պայթել

Արցախում հակատանկային ականի վրա մեքենա է պայթել

Հուլիսի 27-ին Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Պայթունի հետևանքով տուժածներ չկան: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Արցախի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ուղևորները տեղափոխվել են Մարտունի քաղաք:

Ավելացնենք, որ Արցախում ականազերծման աշխատաքներ իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության տվյալներով՝ 1995-ից սկսած չպայթած ականների և զինամթերքի պատճառով 370 քաղաքացիական է զոհվել. սա աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Ընդհանուր առմամբ՝ 2016 թվականին կազմակերպությունը ականներից մաքրել է 24 ականադաշտ, ինչի արդյունքում մոտ 90 հեկտար տարածք վերադարձվել է համայնքներին՝ հողագործության համար:

«Հալո Թրաստը» 2000 թվականից մինչ օրս Արցախում վնասազերծել է ավելի քան 23 հազար ական և չպայթած զինամթերք:

Այս խորագրի վերջին նյութերը