Աշխարհ

28.07.2017 21:58


Ուզբեկստանը պատրաստվում է Թուրքիայից զրահամեքենաներ գնել

Ուզբեկստանը պատրաստվում է Թուրքիայից զրահամեքենաներ գնել

Ուզբեկստանի իշխանությունները այդ երկրի պաշտպանության նախարարության կարիքների բավարարման նպատակով նախատեսում են գնել «1 տասնյակ միավոր զինտեխնիկա»։ Ուզբեկական կողմը այս հարցով հուլիսի 26-ին բանակցել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ razm.info-ն գրում է, որ այս մասին հուլիսի 27-ին հայտնում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության ուզբեկստանյան ծառայությունը՝ փոխանցելով այդ երկրի ՊՆ հաղորդագրությունը։

Ուզբեկստանի ՊՆ-ից նշել են, որ իրենք ցանկանում են գնել թուրքական արտադրության EJDER 4х4 տիպի զրահամեքենաներ։ Նշվում է, որ ուզբեկստանյան կողմը ընթացիկ տարվա հուլիսին արդեն փորձարկել է այդ մեքենաները և գոհ է արդյունքներից։

Բացի այս, կողմերը քննարկել են նաև ապագայում Ուզբեկստանի տարածքում նշված զրահամեքենաներն արտադրելու, կամ դրանց հավաքման գործարան ստեղծելու հարցեր։

Տվյալ զրահամեքենայի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց, կարող է տեղափոխել մինչև 8 մարդու։ Զրահամեքենայի առավելագույն արագությունը 110 կմ/ժ է։

Մեքենայի վրա տեղադրված է տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ նույնպես թուրքական «Ասելսան» ընկերության արտադրության հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլներ (SARP)։

Համակարգի վրա կարող է տեղադրվել 12,7 մմ կամ 7,62 մմ գնդացիր կամ 40 մմ ավտոմատ նռնականետ:

Ավելացնենք, որ հուլիսի 26-ին Թուրքիայի պաշտպանության նոր նախարար Նուրեթթին Ջանիքլին մեկնել էր Ուզբեկստան, հանդիպել այդ երկրի ՊՆ ղեկավարին։ Կողմերը ստորագրել էին ռազմական կրթության ոլորտում համագործակցության արձանագրություն:

Այս խորագրի վերջին նյութերը