Կարծիք

28.07.2017 11:09


Բ26 գրավելը ինչի՞ է նպատակ դարձել

Բ26 գրավելը ինչի՞ է նպատակ դարձել

Նորքի խմբի դատական գործի մասին մամուլի հրապարակումներն էի նայում ու մի հարց առաջացավ մոտս։ Գուցե ես ինչ-որ բան սխալ եմ հասկանում, այդ դեպքում խնդրում եմ բացատրել, թե Բ26 գրավելը ինչի՞ է նպատակ դարձել։ Ասենք՝ գրավվեց էդ շենքը, դիմացինն էլ՝ որպես հավելում, հետո՞։ Ես ելնում եմ նրանից, որ «խաղաղ ճանապարհով իշխանափոխության» (հիմնականում ըսենց նպատակ են հռչակում Բաղրամյանով բարձրանալ փորձողները) համար ավելի տրամաբանական է ոստիկանությանը պարապ թողնելը, քան շենքը զավթելով նրա թիրախ դառնալը։ Հետաքրքիր է նաև, որ ոստիկանությունը ամբողջ ուժով, հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում է էդ փորձերը։ Այսինքն՝ կարելի է Գրողների միությունը զավթել ու դա չի բերի «իշխանափոխության», իսկ Բ26-ի հայտնի շենքի գրավումը կբերի՞։ Տրամաբանությունը ո՞րն է։ Արդյո՞ք ըստեղ մենակ բարոյա-հոգեբանական ֆակտորն է կարևոր, որ իբր՝ տեսեք-տեսեք, նախագահացուն այլևս աշխատասենյակ չունի, թե՞ այլ, ավելի կարևոր բան կա։

Եթե հետ ենք նայում, մարդու «ընդդիմադիր լինելն» էլ միշտ չափվել է նրանով, թե պատրա՞ստ է արդյոք մարդը գնալ ու գրոհել Բ26-ը։ Կամ, իրոք, ես մի շատ կարևոր բան չեմ հասկանում, կամ էլ դա հմուտ ծուղակ է, որի իմաստը կասկածի տակ դնող չեմ հանդիպել դեռ։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը