Լրահոս

23.01.2010 14:33

Կասեցվել է Թուրքիայից ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման փորձը

Հունվարի 22-ին ՀՀ Ազգային  անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թուրքիայից ոսկյա զարդերի խոշոր  խմբաքանակի Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ներկրման փորձը:

Երևան քաղաքի  բնակիչ  Արկադի Էդուարդի Պետրոսյանի կողմից ստացված բեռի բամբակյա մանրաթելերի կծիկների երկու  պարկերում հայտնաբերվել են  չհայտարարագրված  երկու  պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված  3,014 կգ  ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնց արժեքը կազմում է մոտ 25 միլիոն դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։