Աշխարհ

27.07.2017 16:22


Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել հանրաքվե անցկացնելու նախագահի հրամանագիրը

Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել հանրաքվե անցկացնելու նախագահի հրամանագիրը

Այսօր Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահը, հրապարակելով ընդունված վճիռը, հայտարարեց, որ հանրաքվեի դրվող հարցերը դուրս են երկրի նախագահի լիազորությունների շրջանակից: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Մոլդովայի նախագահ, ռուսամետ Իգոր Դոդոնը մարտին հրամանագիր էր ստորագրել, որով նախատեսվում էր սեպտեմբերի 24-ին հանրաքվե անցկացնել՝ մոլդովացիներին առաջարկելով նախագահին խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու լիազորություններ տալ:

Դոդոնի նախաձեռնությունը ընկալվում էր որպես նախագահի իշխանությունը ընդլայնելու ցանկություն: Ընդդիմադիր Լիբերալ կուսակցությունը դեմ էր հանրաքվեին՝ այն համարելով հակասահմանադրական:

Նախատեսվում էր հանրաքվում մոլդովացիներին նաև հարցնել՝ համաձա՞յն են արդյոք խորհրդարանի պատգամավորների թիվը կրճատել՝ 101-ից հասցնելով 71-ի: Մեկ այլ հարցով առաջարկվում էր Մոլդովայի պատմության դասերը հանել միջնակարգ դպրոցների ծրագրից:

Այս խորագրի վերջին նյութերը