Այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը վարել է Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Նրան են ներկայացվել համաքաղաքային ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանց հետ կապված խնդիրները։
Կ. Կարապետյանը նշել է, որ առավել նպատակային և արդյունավետ համայնքային բյուջե ձևավորելու նպատակով պետք է բարելավել ֆինանսական հոսքերի ու բյուջետային ապառքների կառավարումը։
Քաղաքապետը շեշտել է նաև, որ քաղաքապետարանի գործունեության գերակա ուղղությունը ներդրումների ներգրավումն է, քաղաքային կառավարման նոր, ժամանակակից մշակույթի ձևավորումը։ Կարեն Կարապետյանը կարևորել է նաև քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները' ընդգծելով.
-Այստեղ խաղի կանոնները պետք է հստակ լինեն, եթե որևէ մեկին որևէ հարցում ասում ենք ո՛չ, ապա նմանատիպ բոլոր դեպքերում պետք է ասենք ոչ՝ բոլորին անխտիր։
Կարեն Կարապետյանն անցել է գործի

7or.am