CNN. ԱՄՆ-ն հորդորում է կենտրոնանալ ոչ թե Ասադի, այլ ԻՊ դեմ պայքարի վրա
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիան Սիրիայում կռվող դաշնակից ուժերին կոչ է անում կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, ոչ թե Սիրիայի նախագահ Ասադի դեմ պայքարի վրա։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքը՝ փոխանցելով կոալիցիայի ներկայացուցիչներից և ԱՄՆ բանակում իր աղբյուրներից ստացած տեղեկությունը։
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ռայան Դիլոնը նաև նշել է․
«Կոալիցիան օժանդակում է միայն այն ուժերին, որոնք ստանձնել են ԻՊ դեմ պայքարելու պարտավորություն»։
Նախկինում ԱՄՆ աջակցությամբ գործող զինյալ խմբավորումներից մեկը լքել է հարավում կոալիցիայի բազան և որոշել միայնակ պայքարել Սիրիայի կառավարական բանակի դեմ։
Նշված «Շահադա ալ-Կարտային» խմբավորումից հայտնել են, որ իրենք միգուցե ուրիշ նպատակներ ունեն։ Գնդապետ Դիլոնն իր հերթին հայտնել է, որ եթե խմբավորումը այլ նպատակներ ունի, իրենք կարող են դադարեցնել օգնությունը նրանց։
Այսպիսով, ամերիկյան կողմը հասկացնում է, որ իրենք ներկայում չեն պատրաստվում պայքարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի դեմ՝ կենտրոնանալով ԻՊ դեմ պայքարի վրա։ Ամենայն հավանականությամբ, սա Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունք է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը արդեն համաձայնության են հասել Սիրիայի որոշ շրջաններում հրադադար հաստատելու շուրջ։ Բացի այդ, հուլիսին տվյալներ կային, որ կողմերը Սիրիայի հարավում ևս ցանկանում են հրադադար հաստատել։