Քաղաքական

27.07.2017 13:44


Շ․Քոչարյան․ «Ադրբեջանի այդպիսի պահվածքի դեպքում խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին, անիմաստ է»

Շ․Քոչարյան․ «Ադրբեջանի այդպիսի պահվածքի դեպքում խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին, անիմաստ է»

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, թե Հայաստանը զինված հարձակում է կազմակերպում։

-Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնե՛ք գողին, և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի այդպիսի պահվածքի դեպքում խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին, անիմաստ է:

Նա նաև տեղեկացրել է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։

Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Շավարշ Քոչարյանը նշել է․

-Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետություն, այդ թվում նաև մեզ: Դա արդեն կախված է գնային առաջարկություններից և այլ հարցերից:

Հարցին՝ Հայաստանը պատրաստվո՞ւմ է զենք գնել Իսրայելից, նա արձագանքել է․ «Դա արդեն ինձ չի ուղղված»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը