Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագիծը մտահոգել է Եվրամիությանը
Ռուսաստանի դեմ ամերիկյան Կոնգրեսի սահմանած նոր պատժամիջոցները մտահոգել են Եվրամիությանը: Կառույցի գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը երեկ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո հայտարարեց՝ Բրյուսելը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանի դեմ այդ սահմանափակումները վտանգի տակ դնեն Եվրամիության էներգետիկ անվտանգությունը: Այս մասին հայտնում է Ազատությունը։
««Առաջին հերթին Ամերիկան»կարգախոսը չի նշանակում, որ Եվրոպան պետք է հայտնվի վերջին տեղում»,-հայտարարել է Յունկերը՝ հավելելով, որ այժմ Բրյուսելը դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով քննարկում է Նահանգների հետ նոր պատժամիջոցների հետ կապված մտահոգությունները:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների օրինագիծը մտահոգել է Եվրամիությանը
Ռուսաստանի դեմ ամերիկյան Կոնգրեսի սահմանած նոր պատժամիջոցները մտահոգել են Եվրամիությանը: Կառույցի գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը երեկ գործընկերների հետ խորհրդակցելուց հետո հայտարարեց՝ Բրյուսելը կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանի դեմ այդ սահմանափակումները վտանգի տակ դնեն Եվրամիության էներգետիկ անվտանգությունը: Այս մասին հայտնում է Ազատությունը։
««Առաջին հերթին Ամերիկան» կարգախոսը չի նշանակում, որ Եվրոպան պետք է հայտնվի վերջին տեղում»,-հայտարարել է Յունկերը՝ հավելելով, որ այժմ Բրյուսելը դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործելով քննարկում է Նահանգների հետ նոր պատժամիջոցների հետ կապված մտահոգությունները: