Երևանում իրար են բախվել «Peugeot» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները․ ուղևորը հոսպիտալացվել է
Հուլիսի 27-ին, ժամը 00:40-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ-Տերյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ իրար են բախվել «Peugeot» մակնիշի (վարորդ՝ 1988 թ. ծնված Հ. Լ.) 35 VO 298 և «Mazda» մակնիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված Մ. Մ.) 34 TF 742 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Peugeot» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»։
Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: