Աշխարհ

27.07.2017 09:49


Հայաստանի հավաքականի նոր մարզահագուստի դիզայնը որոշված է

Հայաստանի հավաքականի նոր մարզահագուստի դիզայնը որոշված է

Իտալական «Macron» ընկերությունն արդեն պատրաստել է փոքր երկրների հավաքականներին տրամադրվելիք մարզահագուստի դիզայնը: «ArmSport.am»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին հայտնել են իտալական ընկերությունից:

«Macron»-ը կլինի ՈւԵՖԱ-ի նոր պաշտոնական գործընկերը` մարզահագուստների տրամադրման հարցում: Համագործակցելով յուրաքանչյուր ֆեդերացիայի հետ` մենք արդեն պատրաստել ենք բոլոր մարզաշապիկների դիզայնը, յուրաքանչյուր մարզաշապիկ կունենա որևէ ազգային տարր, որը կբնորոշի տվյալ երկիրը»,- ասվում է ընկերության` մեզ ուղղված նամակում:

Ընկերությունը նաև հույս է հայտնում, որ երկրպագուներին դուր կգա նոր մարզահագուստը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի ապրիլից իտալական ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցող հավաքականներին խաղաշապիկներ կտրամադրի: Նոր խաղաշապիկներ կտրամադրվեն Անդորրայի, Հայաստանի, Բելառուսի, Կիպրոսի, Ֆարերյան Կղզիների, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի և Սան Մարինոյի ֆուտբոլի ֆեդերացիաներին:

Այս խորագրի վերջին նյութերը