ՄԻԵԴ-ը հայտարարել է 50 տարեկանից հետո սեքսի կարևորության մասին
ՄԻԵԴ-ն աջակցել է Պորտուգալիայի 72-ամյա կնոջը, ում 1/3-ով զրկել են փոխհատուցումից` նախատեսված անհաջող վիրահատությունից հետո լիարժեք սեռական կյանքով ապրելու անհնարինության համար: Մանրամասները ներկայացնում է The New York Times-ը:
1993 թվականին, երբ կինը դեռեւս 50 տարեկան էր, նրա մոտ ախտորոշել են վտանգավոր հիվանդություն: Երկու տարի անց նրան վիրահատել են, ինչից հետո կինը զրկվել է լիարժեք սեռական կյանքով ապրելու հնարավորությունից, ինչպես նաեւ չի կարողանում նորմալ գնալ զուգարան, անգամ` նստել: Իրավիճակն այնքան է սրվել, որ նա անգամ մտածել է ինքնասպանության մասին:
Կնոջ համար սահմանվել է փոխհատուցում, սակայն 2014 թվականին Պորտուգալիայի վարչական բարձրագույն դատարանը որոշել է կրճատել տրվող փոխհատուցումը: Դատարանը արձանագրել էր, թե հասուն տարիքում սեքսն «այնքան էլ կարեւոր չէ, որքան` երիտասարդ տարիներին»: Ապշած լինելով դատարանի որոշումից` կինը դիմել է ՄԻԵԴ:
«Խոսքը չի գնում տարիքի կամ սեքսի մասին որպես այդպիսիք, այլ այն եզրահանգման, թե 50-ամյա կնոջ, երկու երեխաների մոր համար սեքսուալ լինելն այնքան էլ կարեւոր չէ, որքան ավելի երիտասարդի համար», - նշվում է դատարանի որոշման մեջ:
ՄԻԵԴ-ի դատավորներից մեկի կարծիքով` կնոջ դեպքում տեղի է ունեցել «նվաստացուցիչ եւ հանդուգն միջամտություն` մարդու անձնական կյանքի ինտիմ ոլորտ»:

Աղբյուրը` Փաստինֆո