Աշխարհ

27.07.2017 00:06


Հայաստանում կանցկացվեն ռուսական Իլ-76 բեռնատար ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ

Հայաստանում կանցկացվեն ռուսական Իլ-76 բեռնատար ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ

Մեկ տարվա ընթացքում Հայաստանի բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում նախատեսվում են Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ռուսական բազմանպատակ ուղղաթիռի փորձարկումներ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում են ՀՀ քաղաավիացիայի գլխավոր վարչությունից: Այս մասին հուլիսի 26-ին ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը պայմանավորվել է իր ռուսասատնցի գործընկերների հետ:

Բարձր լեռնային շրջաններում և օդի բարձր ջերմաստիճանային պայմաններում ռուսական ավիացիոն տեխնիկայի թռիչքային փորձարկումների նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:

Թռիչքային փորձարկումները, ըստ հաղորդագրության, կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն բնագավառում համագործակցության ընդլայնմանը:

Նշենք, որ Հայաստանի զինված ուժերում նույնպես կան Իլ-76 բեռնատար ինքնաթիռներ: Ավելին՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական հանձնաժողովի 10-րդ նիստին (անցկացվել է 2016-ի հունվարին) նախատեսված էր քննարկել Հայաստանին առնվազն 50 տոկոս թռիչքային ռեսուրսներով երեք միավոր Իլ-76 օդանավ մատակարարելու հնարավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը