Հնդկաստանցի կինոռեժիսորները ֆիլմ են նկարահանում Վրաստանում
Հնդկաստանցի կինոռեժիսորները նոր ծրագիր են իրականացնում Վրաստանում: Վրաստանը գրավում է արտասահմանյան կինոռեժիսորներին՝ ցնցող և բարենպաստ նկարահանման վայրերով: Գրում է agenda.ge-լրատվականը:
Հնդկաստանցի ռեժիսորները Վրաստանում նկարահանում են Sonu Ke Titu Ki Sweety խորագրով ֆիլմը: Վրաստանում ֆիլմի նկարահանման վրա կծախսվի ավելի քան 800 000 լարի: Ֆիլմի մեջ կընդգրկվեն մոտ 150 վրաստանցիներ:
Նկարահանվող ֆիլմը Film in Georgia վրացական պետական ծրագրի նախաձեռնությամբ իրականացվող 7-րդ ֆիլմն է:
Արտասահմանյան ռեժիսորների համար էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով Վրաստանի կառավարությունը մտադիր է վերացնել բոլոր թղթաբանական գործընթացները, որոնք կարող են խանգարել նկարահանման գործընթացին:

Աղբյուրը՝ aliq.ge