Լրահոս

26.07.2017 14:37


Կարո Եղնուկյանը անհանգալից վերաբերմունքի համար հեռացվեց դատարանի դահլիճից

Կարո Եղնուկյանը անհանգալից վերաբերմունքի համար հեռացվեց դատարանի դահլիճից

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը անհանգալից վերաբերմունքի համար 10 ժամով հեռացվեց դատարանի դահլիճից։

a1plus.am-ը հայտնում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրան նկատողություն արեց ջրի շիշ դահլիճ բերելու համար եւ առաջարկեց օգտվել ջրի ապարատից։ Եղնուկյանը պարզաբանեց, թե արդեն 30 դատական նիստի ինքը ներկայանում է ջրով, որն հատուկ իր համար տնից են բերում։ Պարզաբանումը դատավորը անհարգալից համարեց եւ նրան հեռացրեց։

Արտուշ Գաբրիելյանին դուր չեկավ նաեւ փաստաբան Տիգրան Հայրապետյանի պարզաբանումը, որի նկատմամբ կարգապահական վարույթ առաջադրելու համար նա գնաց խորհրդակցական սենյակ։

Այս խորագրի վերջին նյութերը