Լրահոս

23.01.2010 12:52

Պաշտոնական Վաշինգթոնը չի կիսում Անկարայի տեսակետը

Պաշտոնական Վաշինգթոնը չի կիսում Անկարայի տեսակետը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը ողջունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը՝ չկիսելով պաշտոնական Անկարայի այն տեսակետը, թե ՍԴ որոշումը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացնում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար։

Asbarez.com-ի  փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքաղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ դրական է գնահատում Հայաստանի ՍԴ որոշումը, ինչն, ըստ պաշտոնական Վաշինգթոնի, նպաստում է արձանագրությունների նաև խորհրդարանական հաստատմանը։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանն ու Թուրքիա լուրջ են վերաբերվում հարաբերությունների կարգավորման շուրջ իրենց ստանձնած պարտավորություններին և կողմերին փաստաթղթի համատեղ հաստատման կոչ ենք անում»,-ասել է Փիլիպ Գորդոնը։

Ու չնայած Գորդոնի լավատեսական հայտարարություններին, ՍԴ որոշման շուրջ ջղաձգումները շարունակվում է ինչպես պաշտոնական Անկարայի, այնպես էլ Հայաստանի, մասնավորապես ամերիկահայության շրջանում։ Մեկնաբանելով Գորդոնի հայտարարությունը Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Հայաստանի ապագային ու անվտանգությանը վերաբերվող հարցում սակայն ԱՄՆ-ն սեփական շահերի դիրքից է հանդես գալիս։

«Ամերիկահայ ընտրողները անհանգստացնում են Պետդեպի կողմից Հայաստանի վրա պարբերական ճնշումները՝ այս միակողմանի համաձայնության հաստատման հարցում։ Անհանգստացուցիչ են նաև Օբամայի ադմինիստրացիայի՝ Ցեղասպանության ճանաման ձգձգվող խոստումները,  ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օգնության կրճատումը հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև ակնհայտորեն ոչ դեմոկրատական՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ ճնշումները ԼՂՀ կարգավորման գործընթացում»,-ասել է Արամ Համբարյանը։

Ազատություն» ռկ-ն, հղում անելով Թուրքական չբացահայտված դիվանագիտական խողովակներին, նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դովութօղլու հեխոսազրույցում Հայաստանի ՍԴ որոշումը քննարկելիս Դովութօղլուն պաշտոնապես ներկայացրել է Թուրքիայի առարկությունները՝ ՍԴ որոշման բովանդակությունն ու ենթատեքստը կասկածի տակ առնելով։ Դովուօթղլուն նաև նշել է, որ կոչ է անելու իր ամերիկյան ու շվեյցարական գործընկերներին ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա գործընթացի արագացման համար։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։