Աշխարհ

26.07.2017 12:35


Կոտ դը Իվուարում վազորդ Տիգրան Մկրտչյանը դուրս է եկել եզրափակիչ

Կոտ դը Իվուարում վազորդ Տիգրան Մկրտչյանը դուրս է եկել եզրափակիչ

Ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերին մասնակցող ՀՀ մարզական պատվիրակության անդամ, վազորդ Տիգրան Մկրտչյանը, 400 մետր վազք մրցաձևում ցուցաբերելով 48,36 վայրկյան արդյունք, իրավունք է ձեռք բերել պայքարը շարունակել եզրափակչում:

Նույն մրցատարածությունում Լիլիթ Հարությունյանը 57,02 վայրկյան արդյունքով գրավել է 9-րդ տեղը: Նրան 0.02 վայրկյան չի բավարարել եզրափակիչ դուրս գալու համար:

Մեր մյուս վազորդ Երվանդ Մկրտչյանը հանդես է եկել 1500 մետր մրցատարածությունում և 3 րոպե 58,58 վրկ արդյունքով զբաղեցրել է 14-րդ տեղը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը