ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին (տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին։ Դրանով նաև սահմանափակվում են այդ պատժամիջոցները վերացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները:
Օրինագծին կողմ է քվեարկել 419, դեմ՝ 3 կոնգրեսական։
Ավելի վաղ, Սպիտակ տան մամուլի խոսնակի առաջին տեղակալ Սառա Սանդերսըհայտնել էր, որ Թրամփն աջակցում է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ռեժիմի պահպանմանը և մտադիր չէ չեղարկել այդ երկրների նկատմամբ սահմանափակող միջոցառումները։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին (տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին։ Դրանով նաև սահմանափակվում են այդ պատժամիջոցները վերացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները:
Օրինագծին կողմ է քվեարկել 419, դեմ՝ 3 կոնգրեսական։
Ավելի վաղ, Սպիտակ տան մամուլի խոսնակի առաջին տեղակալ Սառա Սանդերսը հայտնել էր, որ Թրամփն աջակցում է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ռեժիմի պահպանմանը և մտադիր չէ չեղարկել այդ երկրների նկատմամբ սահմանափակող միջոցառումները։
7or.am