Լրահոս

21.12.2010 16:21


Իսրայելը օդային հարված է հասցրել Գազայի հատվածի ռազմական օբյեկտներին

Իսրայելի բանակն օդային հարված է հասցրել Գազայի հատվածի մի քանի ռազմական օբյեկտների, ինչպես նաև Եգիպտոսից Գազա զինամթերք տեղափոխող թունելներին։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։

Պաղեստինցի բժիշկների խոսքերով՝ երկու պաղեստինցի գրոհայիններ վնասվածքներ են ստացել։

Իսրայելական հրամանատարությունը Գազայի հատվածի երկրորդ հրաձգությունը բացատրում է Գազայի կողմից չորս օրվա ընթացքում իսրայելական տարածքի վրա հրթիռային հրաձգության հաճախակիացմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը