Աշխարհ

26.07.2017 09:01


Վրաստանում ընդդիմադիր պատգամավորը կանչվել է ոստիկանություն

Վրաստանում ընդդիմադիր պատգամավորը կանչվել է ոստիկանություն

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեն ոստիկանության կողմից հարցաքննության է կանչվել: Պատգամավորը հաստատել է լուրը:

«Եվրոպական Վրաստան»-ի կազմակերպած «Ո՛չ ռուսական ֆաշիզմին» ցույցի ժամանակ Օթար Կախիձեն զենք է կրել: Պատգամավորը պնդում է, որ զենքը կրում է ինքնապաշտպանության նպատակով:

ՆԳՆ-ից նշում են, որ գործ է հարուցվել վարչական իրավախախտումների 174-րդ հոդվածի և 239-րդ հոդվածի 13-րդ կետի հատկանիշներով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը