Երևանի քաղաքապետարանում մշակույթը շփոթում են գազանանոցի հետ: Ո՞ւմ գլխում է ծնվել երկրի թիվ մեկ թատրոնի՝ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց 3D-ով ձորում զբոսնող արջեր պատկերելու գաղափարը... Օպերային թատրոնի շենքը խորհրդանիշ է, ի՞նչ գործ ունեն այնտեղ արջերը, չեմ հասկանում: Լավ, ենթադրենք Տարոն Մարգարյանը արվեստից բան չի հասկանում, քաղաքապետարանում մեկը չկա՞ր նրան բացատրեր՝ թամանյանական գլուխգործոցի դիմաց գազանանոց կամ «Խոսրովի անտառ» պատկերելը ամենախուլ գավառին բնորոշ «փահլևանություն» է: Արածներդ տգեղ, անշնորք բան է, պարոնա՛յք...
Մշակույթը շփոթում են գազանանոցի հետ
Երևանի քաղաքապետարանում մշակույթը շփոթում են գազանանոցի հետ:
Ո՞ւմ գլխում է ծնվել երկրի թիվ մեկ թատրոնի՝ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց 3D-ով ձորում զբոսնող արջեր պատկերելու գաղափարը...
Օպերային թատրոնի շենքը խորհրդանիշ է, ի՞նչ գործ ունեն այնտեղ արջերը, չեմ հասկանում:
Լավ, ենթադրենք Տարոն Մարգարյանը արվեստից բան չի հասկանում, քաղաքապետարանում մեկը չկա՞ր նրան բացատրեր՝ թամանյանական գլուխգործոցի դիմաց գազանանոց կամ «Խոսրովի անտառ» պատկերելը ամենախուլ գավառին բնորոշ «փահլևանություն» է:
Արածներդ տգեղ, անշնորք բան է, պարոնա՛յք...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից