Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրանում է Անկախ Պետությունների Համագործակցության 19-ամյակը։
Հիշեցնենք, որ 1991թ. դեկտեմբերի 8-ին Բելառուսի կառավարության բնակավայր Վիսկուլում ՌԴԽՍՀ նախագահ Բորիս Ելցինը, Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կրավչուկը և Բելառուսի Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը ստորագրեցին ԽՍՀՄ փլուզման և Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը։
Դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում 11 անկախ պետությունների նախագահներն այդ համաձայնագրի հիման վրա արձանագրություն ստորագրեցին։ Համաձայն այդ արձանագրության՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկիստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան հավասար հիմունքներով դարձան Անկախ Պետությունների Համագործակցության անդամ։
1993թ. դեկտեմբերին ԱՊՀ-ին միացավ Վրաստանը, որը 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո դուրս եկավ։ Նախկին ԽՍՀՄ երկրներից ԱՊՀ չեն մտել միայն Մերձբալթիկայի երկրները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան։
Այսօր ԱՊՀ-ի ստեղծման օրն է