Աշխարհ

25.07.2017 16:15


Մուխթարլիի կինը հարցաքննության է կանչվել

Մուխթարլիի կինը հարցաքննության է կանչվել

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, հարցաքննության է կանչվել Վրաստանի գլխավոր դատախազության կողմից: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին՝ նշելով, որ Մուտաֆաևան առաջին անգամ է դատախազության կողմից հարցաքննության կանչվում:

Արչիլ Չոփիկաշվիլիի խոսքերով, մինչ այժմ զարգացած իրադարձությունների ֆոնին շատ փոքր է հնարավորությունն ու հույսը, որ հետաքննությունը «լիովին անկախ» կիրականացվի: Նա միևնույն ժամանակ հույս ունի, որ «ողջախոհությունը կհաղթի, հետաքննությունը անաչառ ընթացք կունենա»:

Նշենք, որ Աֆգան Մուխթարլիի գործը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը գլխավոր դատախազությանն է փոխանցել հուլիսի 20-ին: Գործը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 143-րդ հոդվածի առաջին մասի (անօրինական կերպով ազատազրկում) հատկանիշներով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը