Ռուսաստանը և Իրանը ուղղաթիռների համատեղ արտադրության մասին պայմանագիր կստորագրեն
Ռուսաստանը և Իրանը պայմանագիր կստորագրեն ուղղաթիռների համատեղ արտադրություն սկսելու մասին։razm.info-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրեն Ամիր Բանիթարաֆին։ Տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
«Ուղղաթիռների համատեղ արտադրության նախագիծը դեռ չի հասել իրագործման փուլին, բայց հիմքերը նախապատրաստվել են, և պայմանագիրը կպատրաստվի և կստորագրվի»,-նշել է իրանցի պաշտոնյան։
Բանիթարաֆին հավելել է, որ տեխնիկակակն սպասարկման ոլորտում համագործակցության շուրջ Իրանը արդեն պայմանագիր է կնքել «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունը ռուսաստանյան ընկերությունների հետ պայմանագրեր էր կնքել Իրանին Մի-8 և Մի-17 բազմանպատակային ուղղաթիռների պահեստամասեր մատակարարելու վերբերյալ։
Մինչ այս Բանիթարաֆին հայտարարել էր, որ Ռուսաստանը և Իրանը համագործակցություն են սկսել ԱԹՍ-ների նախագծման և Ռուսաստանին որոշ տեսակի ԱԹՍ-ների մատակարարման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի ուղղաթիռաշինական ընկերությունը (Iran Helicopter Support & Renewal Company (IHSRC)) ստորագրել էին Իրանում թեթև դասի ուղղաթիռների հավաքման գործընթացում կողմերի փոխգործակցությունը կազմակերպելու շուրջ փոխըմբռնման հուշագիր։
Մինչ այդ ռուսաստանյան հոլդինգը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Իրանի արդյունաբերական զարգացման ու վերակառուցման կազմակերպության (Iran’s Industrial Development & Renovation Organization (IDRO) ) հետ՝ Իրանում Կա-226 կամ «Անսատ» թեթև ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։
Հուլիսի 18-22-ը Իրանը մասնակցում էր Ռուսաստանի Ժուկովսկի քաղաքում անցկացվող «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին։ Ցուցահանդեսին Իրանը ներկայացրել է 5 անօդաչու թռչող սարք («Համասե», «Մոհաջեր-6», «Յասիր», «Քարրար», «Ֆոթրոս»), հրթիռ, կառավարվող ռումբեր, ուղղաթիռներ և այլ զինատեսակներ։
Ռուսաստանը և Իրանը ուղղաթիռների համատեղ արտադրության մասին պայմանագիր կստորագրեն
Ռուսաստանը և Իրանը պայմանագիր կստորագրեն ուղղաթիռների համատեղ արտադրություն սկսելու մասին։ razm.info-ն գրում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրեն Ամիր Բանիթարաֆին։ Տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։