Լրահոս

25.07.2017 15:30


Արմավիրի մարզպետի խորհրդականը որոնվում է որպես անհետ կորած

Արմավիրի մարզպետի խորհրդականը որոնվում է որպես անհետ կորած

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանն արդեն երկու օր է՝ չի ներկայանում աշխատանքի: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արմավիրի մարզպետարանից: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Tert.am-ին տեղեկացրեցին, որ Արմավիրի մարզում Մանուկ Սիմոնյան անունով քաղաքացու անհետ կորելու մասին հաղորդում ոստիկանությունը ստացել է:

«Հուլիսի 23-ին ոստիկանության Արմավիրի բաժնում Մանուկ Սիմոնյան անվամբ քաղաքացու անհետ կորելու վերաբերյալ հաղորդում է ստացվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ»,-ասաց նշված բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նշենք, որ Մանուկ Սիմոնյանը ծնվել է 1965 թվականին Նոր Արմավիր գյուղում: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Այս խորագրի վերջին նյութերը