Աշխարհ

25.07.2017 23:11


Ստեփանծմինդան և Սնոն կդառնան ձմեռային հանգստավայրեր

Ստեփանծմինդան և Սնոն կդառնան ձմեռային  հանգստավայրեր

Կոբի-Գուդաուրի ճոպանուղու շինարարության ավարտից հետո Ստեփանծմինդան և Սնոն կդառնան ձմեռային հանգստի վայրեր՝ խոստացել է Վրաստանի վարչապետը: Գիորգի Կվիրիկաշվիլին ընթացիկ և ծրագրված ենթակառուցվածքային ծրագրերի մասին խոսել է Սնո կիրճի 34-րդ հյուրանոցի բացման ընթացքում: Նա ասել է, որ նոր ճոպանուղու շինարարությունը կավարտվի, ինչից հետո Ստեփանծմինդան, Սնոն և ամբողջ շրջանը ձմեռային հանգստավայր կդառնան՝ ելնելով այն բանից, որ հյուրանոցային ներուժն այստեղ ուղղակիորեն կախված է Գուդաուրիի պոտենցիալից: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի սկսվելու է Մլեթա-Կոբի թունելի շինարարությունը, կավարտվի երկու տարվա ընթացքում, 2020-ին արդեն թունելը շահագործման կհանձնվի:

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերի (Գուդաուրի, Բակուրիանի, Սվանեթի, Լեռնային Աջարիա) սեզոնը կբացվի դեկտեմբերի սկզբին, կտևի մինչև ապրիլի կեսը:

Նախորդ տարի Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերում առաջին անգամ կառուցվեց միանգամից ինը նոր ճոպանուղի, երեքական՝ Գուդաուրիում, ինչպես նաև Թեթնուլդի և Միտարբի ավտոմայրուղիներում: Մի քանի տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունը ծրագրում է երկրի ձմեռային հանգստավայրերի լեռնադահուկային ենթակառուցվածքների վրա ծախսել մոտ 170 մլն լարի:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը