ՆԱՏՕ-ն իր օգնությունն է առաջարկում՝ Քոնիայի ռազմաբազայի շուրջ առաջացած խնդիրը լուծելու համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը առաջարկել է Քոնիայի ռազմաբազայի այցելության շուրջ առաջացած թուրք-գերմանական անհամաձայնությունը լուծել իր միջնորդությամբ: Ըստ գերմանական «Deutsche Welle »լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այդ մասին հայտնել է Ստոլտենբերգի խոսնակը:
Միջանկյալ նշենք, որ մի քանի օր առաջ թուրքական իշխանությունները թույյլ չտվեցին, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները այցելեն Քոնիայի ռազմաբազա: Գերմանացի պատգամավորները ցանկանում էին տեսակցել այնտեղ ծառայող գերմանացի զինվորականներին:
Ստոլտենբերգը մասնավորապես առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի համապատասխան մարմինները հանդիպում կազմակերպեն երկու երկրների խորհդարանների պատգամավորների միջև՝ խնդիրը կարգավորելու համար:
Խոսնակը շեշտել է, որ Քոնիայի ռազմաբազան չափազանց կարևոր է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող պայքարի հարցում:
Հիշեցնենք, որ գերմանացի պատգամավորների այցը Քոնիայի ռազմաբազա նախատեսված էր հուլիսի 17-ին:
Այցը արգելելու մասին գերմանական կողմին Թուրքիայից հայտնել են հուլիսի 14-ին։ Գերմանիայի ԱԳՆ ուղարկված նամակում թուրքական կողմը նշել էր, որ «թուրք-գերմանական հարաբերությունները այս պահին այնքան լարված են, որ գերմանացի պատգամավորների այցը ավիաբազա չի կարող տեղի ունենալ»:

Աղբյուրը` Ermenihaber.am