Լրահոս

21.12.2010 15:39


Սերժ Սարգսյանը չի շտապում շնորհավորել Լուկաշենկոյին

Սերժ Սարգսյանը դեռևս չի շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։

ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն  Արզումանյանը «Regnum» գործակալությանն ասել է.

-Հենց որ շնորհավորական տեքստը պատրաստ լինի, մենք այն կտրամադրենք բոլոր ԶԼՄ-ներին։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։

Այս խորագրի վերջին նյութերը