Աշխարհ

25.07.2017 09:30


Սպիտակ տուն․ Թրամփն աջակցում է նոր պատժամիջոցներին

Սպիտակ տուն․ Թրամփն աջակցում է նոր պատժամիջոցներին

Սպիտակ տան մամուլի խոսնակի առաջին տեղակալ Սառա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ռեժիմի պահպանմանը և մտադիր չէ չեղարկել այդ երկրների նկատմամբ սահմանափակող միջոցառումները։

«Նախագահն արդեն ասել է այդ երեք երկրների նկատմամբ սահմանափակումների պահպանմանն իր աջակցության մասին։ Նա դրանք չեղարկելու մտադրություն չունի։ Սակայն, նա ցանկանում է համոզվել, որ ամերիկյան ժողովրդի համար լավագույն համաձայնությունն ենք կնքում»,-ասել է Սանդերսը։

ТАСС-ի փոխանցմամբ, եթե օրինագիծն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից և ԱՄՆ նախագահն էլ ստորագրի, նախատեսված պատժամիջոցները կարող են չեղարկվել այլ օրենքի ընդունման դեպքում միայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը