Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը քուրդ զինյալների մասին ֆիլմ կնկարահանի
Ծագումով թուրք, գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG)–ի՝ կանանց թևի (YPJ) մասին, որոնք կռվում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ:
Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցի՝ Աքինը իր «Instagram»-ի էջում ֆիլմի նկարահանման մասին ազդարարող լուսանկար է հրապարակել, որի վրա պատկերված է մի քուրդ կին զինյալ, իսկ վերջինիս լուսանկարի տակ գրված է.
«Ճնշեք ԻՊ-ին. Աջակցեք ազատության համար կռվող YPG-ին և YPJ-ին: Պաշտպանեք Ժողովրդավարական հեղափոխությունը Ռոժավայում»։
Աղբյուրը հիշեցնում է, որ Աքընը նաև հանդիսանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմի ռեժիսորը:
Հիշեցնենք, որ «Հատում»-ը պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին: Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին: Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող են ողջ լինեն, ճանապարհվում է նրանց փնտրելու:
Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու իրանահայ Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարը ալժիրցի դերասան Թահար Ռահիմն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք:
138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում,Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:

Աղբյուրը` Ermenihaber.am