Լրահոս

23.01.2010 10:48

«Aerosmith»-ը նոր մենակատար է փնտրում

«Aerosmith»-ը նոր մենակատար է փնտրում

Լեգենդար «Aerosmith» խմբի կիթառահար Ջո Պերին հայտնել է, որ երաժիշտները խմբի մենակատար Սթիվեն Թեյլորին փոխարինող են փնտրում։ 61-ամյա Թեյլորը խիստ կախում ունի ցավազրկող դեղերից և այժմ բուժվում է հատուկ բժշկական հաստատությունում։ Դեռևս 2009թ. նոյեմբերին նա հայտարարել էր, որ լքում է «Aerosmith»-ը։

Սկսած 1970թ.-ից, ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 150 մլն  «Aerosmith»-ի ձայնապնակ, իսկ Թեյլորը համարվում էր խմբի դեմքն ու անփոխարինելի մենակատարը։

Ըստ «BBC»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։