Աշխարհ

24.07.2017 14:56


Սիրիայի բանակը ԻՊ-ից մի քանի գյուղ է ազատագրել Ռաքքայի հարավում

Սիրիայի բանակը ԻՊ-ից մի քանի գյուղ է ազատագրել Ռաքքայի հարավում

Հուլիսի 22-23-ին Սիրիայի բանակը Ռաքքայի մոտ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մի քանի բնակավայր է ազատագրել: razm.info-ն գրում է, որ Ասադի բանակը շարունակում է առաջխաղացումը՝ Եփրատի ափ դուրս գալու համար:

Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ ազատագրված բնակավայրերը Ռաքքայի և Դեր Զորի միջև ընկած տարածքում են: Դատելով հարձակման ուղղությունից՝ կարող ենք ենթադրել, որ Սիրիայի կառավարական ուժերը փորձում են կտրել ԻՊ ուժերի շարժը Ռաքքայի շրջանի բնակավայրերից դեպի Դեր Զոր և հակառակ ուղղությամբ:

Դեր Զորի մի մասը ներկայում վերահսկում է Սիրիայի բանակը, սակայն սիրիական ուժերը չորս կողմից շրջապատված են ԻՊ զինյալներով:

Ինչ վերաբերում է Ռաքքային, ապա այդտեղ ԻՊ ուժերին շրջապատել են ԱՄՆ օգնությամբ գործող քուրդ-արաբական ուժերը: Նշված խմբավորման կազմում հիմնական ուժը կազմում են Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (YPG):

Միևնույն ժամանակ Սիրիայի բանակի հետ դաշնակցող շիայական «Հիզբոլլահ» խմբավորման զինյալները գործողություններ են վարում Սիրիա-Լիբանան սահմանի վերջին հատվածները զինյալներից ազատագրելու համար:

Նշված տարածքով, մասնավորապես «Ալ-Նուսրայի Ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալները զենք են ներմուծում Սիրիա՝ Իդլիբի նահանգում գործողություններ վարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը