Աշխարհ

24.07.2017 14:32


ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ

ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ

Կոտ դը Իվուարում ընթացող ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ:

Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) և Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե, իսկ Վաղինակ Մաթևոսյանը (65 կգ) և Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե մեդալներ: Այսօր մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը:

Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես կգա 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը