Աշխարհ

24.07.2017 17:08


Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերում նվազել է բարձրաստիճան զինվորականների թիվը

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերում նվազել է բարձրաստիճան զինվորականների թիվը

2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերում (ԶՈՒ) նվազել է բարձրաստիճան զինվորականների թիվը: Ըստ թուրքական «Ulusal» լրատվական կայքի՝ մասնավորապես գեներալների և ծովակալների թիվը 326-ից իջել է 196-ի: 2016թ.-ի համեմատ, 2017թ.-ին գեներալների և ադմիրալների թիվը ընդհանուր առմամբ նվազել է շուրջ 40 տոկոսով:

Եթե ռազմական հեղաշրջման փորձից առաջ Թուրքիայի ցամաքային ուժերում կար 10 բանակի գեներալ, 23 գեներալ-լեյտենանտ, 50 գեներալ-մայոր և 115 բրիգադի գեներալ, ապա հուլիսի 15-ից հետո դրանց թիվը նվազել է: Մասնավորապես բանակի գեներալների թիվը հասել 7-ի, գեներալներ-լեյտենանտների թիվը՝ 14-ի, իսկ բանակային կորպուսների գեներալների թիվը՝ 76-ի:

Երկրի օդային ուժերում այժմ կա 2 բանակի գեներալ, 6 գեներալ-լեյտենանտ և 3 գեներալ- մայոր ու 33 բանակային կորպուսի գեներալ:

Պակասել է նաև սպաների թիվը՝ 32.189-ից նվազելով մինչև 23.705-ի: Բացի այդ եթե մինչ հուլիսի 15-ը Թուրքիայի բանակում կար 68.978 ենթասպա, ապա այժմ դրանց թիվը կազմում է 62.781:

Նշվում է նաև, որ հուլիսի 15-ի դեպքերից հետո սկսված զանգվածային պաշտոնանկություններից և մաքրումներից հետո, երկրի զինուժում գոյացած բացը լրացնելու համար Թուրքիայի բանակը համալրվել է 13.125 նոր զինծառայողներով:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը