Ռազմական հեղաշրջման փորձից հետո եվրոպացի զբոսաշրջիկները չեն ցանկանում Թուրքիայում հանգստանալ
Ռազմական հեղաշրջման փորձից հետո եվրոպացի զբոսաշրջիկները չեն այցելում Թուրքիա: Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ այդ մասին հայտնել է թուրքական «Prontotour» տուրիստական ընկերության հիմնադիր նախագահ Ալի Օնարանը:
Վերջինիս խոսքերով, վերջին երկու տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով զբոսաշրջության ոլորտում մեծ անկում է գրանցվել. մասնավորապես տուր փաթեթների գները գրեթե դարձել են այնքան, որքան 10 տարի առաջ էին: Դա վերաբերում է թե՛ Ստամբուլին, թե՛ Անթալիային: Ստամբուլում գները 40 տոկոսով նվազել են:
Որպես Եվրոպացի զբոսաշրջիների նվազման պատճառ Օնարանը առաջ է քաշում Թուրքիայի ներսում տիրող քաղաքական լարված իրավիճակը, և քաղաքական իշխանությունների հռետորիկան։ Ըստ Օնարանի՝ եվրոպացի զբոսաշրջիկներին նորից գրավելու համար թուրք քաղաքական գործիչները պետք է մեղմացնեն քաղաքական հռետորիկան։
Նա շեշտել է, որ զբոսաշրջիկները Թուրքիա այցելելուց խուսափում են նաև երկրում պահպանվող արտակարգ դրության պատճառով։

Աղբյուրը` Ermenihaber.am