Խոշոր հրդեհ է բռնկվել Նիկոլ Դումանի փողոցի 5 տների տանիքներում
Հուլիսի 23-ին, ժամը 19:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նիկոլ Դումանի և Բարբյուսի փողոցների խաչմերուկում գտնվող երկհարկանի տներից մեկում:
Հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր են մեկնել յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիկոլ Դումանի փողոցի թիվ 17, թիվ 17/2, թիվ 19, թիվ 21 և թիվ 23 տների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 20:46-ին:
Այրվել են թիվ 23 տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 17 քմ), թիվ 21 տան տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 200 քմ), թիվ 19 տան տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 180 քմ) և հյուրասենյակի գույքը՝ մասամբ, թիվ 17 տան տանիքը (մոտ 120 քմ) և ջերմահարվել է թիվ 17/2 տան տանիքը (մոտ 40 քմ):
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տներից մեկի վարձակալներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Գ. Կիրակոսյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ փ/ծ մայոր Դ. Գրիգորյանը: