Լրահոս

21.12.2010 15:19


ՀՀԿ խմբակցության ղեկավարն առաջարկում է ԱԺ նիստերի դահլիճ հոգեբույժ բերել

ՀՀԿ խմբակցության ղեկավարն առաջարկում է ԱԺ նիստերի դահլիճ հոգեբույժ բերել

ԱԺ ամբիոնից անդրադառնալով «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին' ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ կարելի է մտահոգվել, բայց կեղծ հայրենասերի դիմակով պետք չէ հանդես գալ:

-Ավելի լավ կլինի մենք ինքներս մի քիչ շտկենք մեր հայերենը, լավ հայերեն խոսենք: Օրինակի համար, 3-4 տարի ընդհանրապես անընդհատ լսում եմ...հայերենով վերաբերվել բառ չկա, վերաբերում է, ոչ թե վերաբերվում է: Բայց խորհրդարանականներն անընդհատ կրկնում են: Մեզ խանգարում է նաև, որ մենք չենք կարողանում ինտեգրման ճանապարհներ գտնել արևմտահայերենի հետ: Դրա համար որոշակիորեն մենք աստիճանաբար մեր ժողովրդին պետք է սվորեցնենք նաև դասական' մաշտոցյան ուղղագրությունը,-հայտարարել է Գ. Սահակյանը:

Նա նաև հայտարարել է, որ շատ հաճախ որոշ ելույթներ կան, որ արդեն սղոցում է յուրաքանչյուր պատգամավորի ուղեղը.

-Անընդհատ նույն բանը: Իմիջայլոց, այդ ելույթները եթե համախմբեք, կապ չունի' ինչի մասին է խոսքը, վերնագիրը փոխվում է, նույն խոսակցությունը գնում է: Ես կարծում եմ, մենք պատշաճորեն այս արտահերթը կավարտենք, և պիտի անպայման միջոցներ ձեռնարկել, եթե չէ, ուրեմն պիտի Կանոնակարգ-օրենքում փոփոխություն անենք ու անպայման նիստերի դահլիճում նաև ներկա լինի հոգեբույժ:

 ՀՀԿ խմաբկցության ղեկավարը խոսքն ավարտել է' հայտարարելով, որ կոլալիցիան կողմ է քվեարկելու այս օրինագծին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը