Կարծիք

23.07.2017 18:09


Հավանաբար, հանրային լողափից ով մտնում է ջուրը, երկու հատ է դուրս գալիս

Հավանաբար, հանրային լողափից ով մտնում է ջուրը, երկու հատ է դուրս գալիս

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, համերգային ծրագրով, հանրային լողափի բացման մասին լուրին ծանոթանալիս մեծ ոգևորություն և հպարտություն ապրեցի...
Էս ինչ զարգանալ ենք զարգանում, այ մարդ...
Հանրային լողափը հանաք բան չի, տարածաշրջանում նման ռազմավարական նշանակության օբյեկտ միայն մենք ենք հիմնել, դրա համար էլ այդքան պաշտոնյա շախով-շուխով բացման արարողությանն է մասնակցել...
Հավանաբար, հանրային լողափից ով մտնում է ջուրը, երկու հատ է դուրս գալիս...ու այդպես, կարճ ժամանակում, կդառնանք չորս միլիոն...
Իզուր էլ երկրի զարգացման, բնակչության թվաքանակի ավելացման ժամկետ սահմանվեց 2040..ը...
Հանրային լողափի գոյությունն ապացուցում է, որ նշված խնդիրների լուծմանը կարող ենք հասնել առաջիկա մի քանի տարում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը