Այսօր գիշերը 45-ամյա վարորդը Վերնիսաժի դիմաց վրաերթի է ենաթարկել մի կնոջ, ով անցնելիս է եղել ճանապարհը չնախատեսված վայրով: Կինը մահացել է: Հարուցվել է քրեական գործ հայտնի 242 –րդ հոդվածի 2-րդ մասով.... Ես ցավակցում եմ, բայց վարորդին, քանի որ իրական զոհը հենց նա է, այն ոչխար պատգամավորների զոհն է, ովքեր հավանություն են տվել այդ 242-րդ հոդվածին, նա ընդհանրապես մեր հասարակության զոհն է... որովհետև մենք անզոր գտնվեցինք տիկնոջը բացատրել երթևեկության կանոնները, որովհետև ոստիկանն ու դատավորը ավելի հարգի են, քան մանկավարժն ու դասախոսը... նա մեր պետականության զոհն է, որովհետև մենք էդպես էլ առ այսօր չկարողացանք վարչական տուգանքների ենթարկել հետիոտներին իրենց հաբռգած պահվածքի համար փողոցում... նա՝ այդ վարորդը, մեր փտած քաղաքական համակարգի զոհն է, ուր 28-30 տարեկան լակոտները նշանակվում են դատավոր ու նախարար...
Նա ընտրություններում հաղթածների օգտին քվեարկած այն «մեծամասնության» զոհն է, ովքեր փաստացի օրհնել են այդ նույն 242-րդ հոդվածը... նա՝ Ձեր ընտրության հետևանքով կնստի 3-5 տարի...
Մեր բանտերը լցված են անմեղներով... Այս Վարդավառի տոնին ես նման ընտրություն կատարողներին մաղթում եմ, որ Ձեր գլխին թափվի ոչ թե ջուրն ու օրհնանքը, այլ 242-րդ հոդվածը իր բոլոր բարեմասնություններով....
Մեր բանտերը լցված են անմեղներով

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից