Ռուսաստանում փորձում են զարգացնել հարվածային ԱԹՍ-ների ճյուղը (տեսանյութ)
Ռուսաստանի «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին ներկայացվել է ռուսաստանյան «Կրոնշտադտ» ընկերության «Օրիոն» խոշոր ԱԹՍ-ն: Սարքը կարող է ունենալ նաև հարվածային մաս: Եվս մեկ նոր ԱԹՍ-ի արտադրությամբ մտադիր է զբաղվել նաև ռուսաստանյան «ՄիԳ» կոնցեռնը: Այս մասին հայտնում է razm.info-ն։
Ներկա պահին «Օրիոնի» թռիչքային փորձարկումներ է անցնում և նախատեսվում է նաև արտահանման համար։ Նշվում է, որ սարքը կարող է կատարել տարբեր գործառույթներ, այդ թվում ռադիոհետախուզություն, քարտեզագրություն, հակառակորդի ՀՕՊ համակարգերի բացահայտում։
ԱԹՍ-ներն արտադրող «Կրոնշտադտ» ընկերության ղեկավար Արմեն Իսահակյանը հայտնել է, որ սարքն արդեն պատրաստ է սերիական արտադրության, իսկ դրա արտահանման տարբերակը (Օրիոն-Է) նախատեսում են դարձնել հարվածային։ Սարքի բնութագրերն են.
Օգտակար բեռնատարողություն՝ 200 կգ,
Գործողության շառավիղ՝ 250 կմ,
Թռիչքի առաստաղ՝ 7,5 կմ:
«ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսին նոր հարվածային ԱԹՍ-ի նախագծման մասին է հայտնել նաև ռուսաստանյան ինքնաթիռաշինական «ՄիԳ» ընկերությունը։ Ընկերության ղեկավարը նշել է, որ հարվածային ԱԹՍ-ի նախագիծը առաջիկայում պետք է ներկայացնեն ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Մինչ այս Սանկտ Պետերբուրգում անկացված ռազմածովային տեխնիկայի ցուցադրությանը ռուսաստանյան «Ռադար-ՄՄՍ» ընկերությունը ներկայացրել էր հարվածային ունակություններով БПВ-500 անօդաչու ուղղաթիռը։
Սարքի օգտակար բեռնատարողությունը 150-180 կիլոգրամ է, և հենց դրա հաշվին սարքի վրա կարող են տեղադրվել ինչպես ռադարներ, ռադիոէլեկտորնային այլ սարքեր, այնպես էլ մինչև 180 կգ կշռող հարվածային սպառազինություն: