Կարծիք

23.07.2017 00:01


Մարդկանց տուգանքներով կամ վախեցնելով փոխելու հնարավորությունը զրոյին մոտ է

Մարդկանց տուգանքներով կամ վախեցնելով փոխելու հնարավորությունը զրոյին մոտ է

Երևի բարեփոխումներ կատարելու երկու մոտեցում կա, մեկի դեպքում մարդը ընկալվում է որպես վատ էակ, և վերջինիս վարքագիծը փոխելու համար պատժիչ միջոցներ է մտածվում, ավելի շատ բանտի ու գողական տարբերակն է: Տուգանքի այս ձևը հենց էդպիսի ընկալում է մարդու հանդեպ: Ու սա կարճ ու առանց խնդիրը վերլուծելու մեթոդն է, որը գրեթե արդյունք չի տալիս:

Մյուս դեպքում մարդն ընկալվում է ռացիոնալ ու ադեկվատ, և նրա համար բարենպաստ պայմաններ է ստեղծվում վարքագիծը փոխելու համար: Օրինակ այս դեպքում փողոցներում տեղադրվում են աղբամաններ, օրինակելի վարքագիծը սկսում են քաջալերել, ու օգնում են մարդուն փոխել վարքագիծը: Այս դեպքում խնդիրը նորմալ ուսումնասիրվում է, ներդրումներ են կատարվում և երկարաժամկետ արդյունք է լինում:

Մարդկանց տուգանքներով կամ վախեցնելով փոխելու հնարավորությունը զրոյին մոտ է, դա գրեթե արդյունք չի տալիս: Լիքը ըտենց չգործող օրենքներ կան Հայաստանում: Նույնիսկ սովետը ամենուժեղ վախացնողը լինելով՝ հիմնականում ձախողել է: Արժեր մի քիչ երկար մտածել ու խնդիրը լուծելու արդյունավետ մեխանիզմ մտածել: Օսլոն, Վիեննան, Ստոկհոլմը (ըստեղ դուք հիշեցիք Սինգապուրը, բայց բացառություններ էլ լինում են :ԴԴ) իրենց մաքրությանը երկրորդ մեխանիզմով են հասել:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը