Սերբիան մինչև տարեվերջ Ռուսաստանից անհատույց ՄիԳ-29 կործանիչները կստանա
Ռուսաստանը նախատեսում է մինչ 2017-ի վերջը ավարտել ՄիԳ-29 կործանիչների անվարձահատույց մատակարարումները Սերբիային: Կործանիչները տրամադրվում են ռազմատեխնիկական օգնության շրջանակներում:razm.info-ն գրում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսի շրջանակներում հայտնել է Ռուսաստանի՝ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
2016-ի վերջին Սերբիայի վարչապետը հայտնել էր, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց կփոխանցի 6 միավոր ՄիԳ -29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք:
8 միավոր ՄիԳ-29 կործանիչ էլ Սերբիային կնվիրի Բելառուսը։ Կործանիչներից բացի, Սերբիային անհատույց կտրամադրվի նաև 2 միավոր «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիր։
ՄիԳ-29 կործանիչները Սերբիայում կվերանորոգեն և կարդիականացնեն ռուսաստանցի մասնագետները: Դրանք արդիականացնելու համար Սերբիան կծախսի 180-230 մլն եվրո (190-240 մլն դոլար), աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018-ին։
Սերբիան մինչև տարեվերջ Ռուսաստանից անհատույց ՄիԳ-29 կործանիչները կստանա
Ռուսաստանը նախատեսում է մինչ 2017-ի վերջը ավարտել ՄիԳ-29 կործանիչների անվարձահատույց մատակարարումները Սերբիային: Կործանիչները տրամադրվում են ռազմատեխնիկական օգնության շրջանակներում: razm.info-ն գրում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ «ՄԱԿՍ-2017» ավիացուցահանդեսի շրջանակներում հայտնել է Ռուսաստանի՝ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը: